«Ես իմ կյանքի մեծ մասն ապրել եմ Լոս Անջելեսում, այնպես որ ես իսկապես իրանահայ ամերիկացի եմ և կարող եմ ասել, որ սա ամերիկյան երազանք է»․ երգիչ Անդիի աստղը՝ Հոլիվուդի Փառքի ծառուղում (ուղիղ եթեր)

23:34   17 հունվարի, 2020

Իրանահայ երգիչ Անդին իր աստղն է ստանում Հոլիվուդի Փառքի ծառուղում՝ դառնալով առաջին իրանցի արտիստը, որն արժանացել է այդ պատվին:

Նշենք նաեւ, որ այս փաստը չի վրիպել նաեւ հեղինակավոր «The Guardian» պարբերականի ուշադրությունից եւ վերջինս անդրադարձել է երգչին:

Պարբերականը նշել է՝ Մադադյանը մեծացել է Իրանի մայրաքաղաքից 7000 մղոն հեռավորության վրա՝ շատ հայերի հարեւանությամբ գտնվող տանը։

Նա 22 տարեկանում գրեթե ոչինչ չունենալով է տեղափոխվել Լոս Անջելես եւ գումարի համար սկսել է կիթառ նվագել գիշերային ակումբում: Իսկ հիմա՝ 63-ում, միջազգայնորեն ճանաչված փոփ երգիչն ասում է, որ պատրաստ է մի «նոր սկզբի»։



© NEWS.am STYLE