Չեն վերադառնա․ արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլն աշխատանքից ազատել են Վինձորի իրենց տան ողջ անձնակազմին

22:11   17 հունվարի, 2020

Արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլնը այրում են բոլոր կամուրջները. ամուսինները աշխատանքից ազատել են Վինձորի իրենց նորակառույց առանձնատան Ֆրոգմոր քոթեջի անձնակազմին: Մասնավորապես, ինչպես գրում է Daily Mail-ը, նրանք հատուցել են տանը մշտապես աշխատած տնտեսուհուն եւ մաքրուհուն։

Картинки по запросу meghan markle frogmore cottage

Աշխատակիցները շատ չեն վշտացել, քանի որ թագավորական պալատներից մեկում լավ աշխատատեղեր են ստացել։  Իմանալով այդ մասին Բուքինգեմյան պալատում անհանգստացել են, քանի որ կարծել են, որ դա շատ տագնապալի նշան է եւ արքայազն Հարիի հետ Մեգան Մարքլը չի պատրաստվում վերադառնալ Մեծ Բրիտանիա, թեեւ նախկինում նրանք հավաստիացնում էին, որ չեն փոխի բնակության վայրը, այլեւ կապրեն իբրեւ երկու երկրում:

Картинки по запросу meghan markle getty images

Շենքը սկզբնապես բաժանվել է հինգ բնակարանի՝ Վինձորի ամրոցի աշխատակիցների համար։  Հարսանիքից հետո Եղիսաբեթ II-ը նվիրել է թոռանը եւ նրա կնոջը։  Տունը կապիտալ վերանորոգվել է հարկատուների փողերով։



© NEWS.am STYLE