«Կատարելություն»․ Դեմի Ռոուզը՝ ներքնազգեստով եւ լաքապատ երկարաճիտներով

10:17   18 հունվարի, 2020

«Բրիտանացի Քարդաշյան» Դեմի Ռոուզը ամեն անգամ ավելի ու ավելի անկեղծ լուսանկարներով է կիսվում։ Նա նոր լուսանկար է հրապարակել, որում մոդելը կրում է սեւ, համարձակ, ժանյակավոր ներքնազգեստ։ Դեմիի վարսերը ալիքավոր են ու հավաքված մի կողմի վրա։

Ռոուզի կերպարն ամբողջացրել են լաքապատ բոտֆորտներն ու օրիգինալ տեսքով ակնոցը։ Երկու աքսեսուարն էլ վառ կարմիր գույնի են։

«Գրառում մտածիր», - նշված է մեդոլի հետեւում լուսարձակող նեոնային ցուցանակը։

Երկրպագուները հիացմունքով են ընդունել նոր հրապարակումը. նրանք նշել են, որ լուսանկարում Դենի Ռոուզն աներեւակայելի հմայիչ է եւ ցանկալի:

«Կրքոտ», «Քեզ գրառում հարկավոր չէ», «Կրակ», «Ուզում եմ լինել այնտեղ», «Կատարելություն», - գրել են հետեւորդները:



© NEWS.am STYLE