Ինչու՞․ Գլյուկոզան մերկ մարմնին շապիկ է կրել եւ գնացել էքսկուրսիա (ֆոտո)

12:14   18 հունվարի, 2020

Երգչուհի Գլյուկոզան յուրաքանչյուր նոր լուսանկարով ավելի ու ավելի է բացահայտում իր մարմնի հմայքը: Նա սիրում է պարծենալ իր կատարյալ կազմվածքով։ Instagram-ի իր էջում նա հրապարակել է լուսանկար, որում մերկ մարմնին միայն շապիկ է կրում։  Լուսանկարին կից գրառում նույնպես կար, բայց դրա վրա, կարծես, քչերն են ուշադրություն դարձրել։ «Հարավաֆրիկյան Հանրապետություն ճանապարհորդության մեր ամբողջական տպավորությունները եկել է ավարտին։ Անկասկած, սա կարծես մեկ այլ մոլորակ լինի, որը հիացնում է իր բազմազանությամբ՝ մշակույթներ, ազգություններ, լեզուներ (դրանք արդեն 11ն են), զարմանալի բուսական եւ կենդանական աշխարհ։ Պահում ենք հետագա ընթացքը։ Գուշակեք, թե այս անգամ ու՞ր»,- հարց է ուղղել հայտնի երգչուհին։

Բայց շատերը նշել են, որ Գլյուկոզան առանց ներքնազգեստի է, իհարկե, հիանալի տեսք ունի։ Սակայն, հանդերձարանի նորաձեւ իրերը նույնպես պետք է նշել։ Կարճ շագանակագույն շորտ, նույն երանգի տոպ եւ նորաձեւ կաշվե սանդալներ։ Կերպարն ամբողջացրել են կարմիր բանդանան եւ մուգ արեւային ակնոցը։



© NEWS.am STYLE