Ալեքսանդր Ցեկալոյի երիտասարդ կինը սիրում է նկարել կիսամերկ (ֆոտո)

13:06   19 հունվարի, 2020

Ալեքսանդր Ցեկալոյի նորաթուխ կինը՝ Դարինա Էրվինը, կարծես թե գործում է հետեւյալ սկզբունքով՝ որքան շատ, այնքան լավ։  Այս անգամ նա մերկացել է տեսախցիկի առջեւ՝ հայտնելով, որ սիրում է կիսամերկ նկարել։

Ինչպես ասում են՝ ինքը գիտի, մանավանդ որ ամուսինը դեմ չէ։  Այո, եւ ինչպես կարող է նա դեմ լինել: Յուրաքանչյուր լուսանկար դրա վառ ապացույցն է, որ Ցեկալոն խենթանում է կնոջ համար եւ պատրաստ է կատարել նրա ցանկացած քմահաճույք։  Թեեւ առանց հագուստի...

Տեսեք ինքներդ․ Դարինան թոփլես կերպարանք է ընդունել մոլբերտի առջեւ, իսկ նրա մերկ կուրծքը ծածկված է երկար բաց թողնված մազերով։

«Շատ գեղեցիկ է», «Պարզապես կրակ. արդյոք ձեզ մոտ հնարավոր է վարպետության դաս ստանալ», «Ոչ երկրային գեղեցկություն», - կադրը մեկնաբանել են երկրպագուները։



© NEWS.am STYLE