«Լուռ եմ ... այսօր...»․ Սոֆի Մխեյանի նոր հրապարակումը

12:44   18 հունվարի, 2020

Երգչուհի Սոֆի Մխեյանը բավականին ակտիվ է միկրոբլոգի իր էջում: Տարբեր ոճերում հանդես եկող երգչուհին հաճախ է հմայիչ, ընկերների հետ լուսանկարներ հրապարակում, ներկայացնում իր հագեցած առօրյան ու հրապուրիչ լուսանկարները:

Սոֆին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է հմայիչ եւ գեղեցիկ կերպարում։ Երգչուհին կրում է վարդագույն երանգի շապիկ, այն համադրել է մուգ երանգի տաբատի հետ։ Երգչուհու կերպարն ամբողջացրել է ակնոցը։ Հրապարակմանը կից Սոֆին գրել է․ «Լուռ եմ ... այսօր...»։

Օրեր առաջ հրապարակված կադրերում երգչուհին պատկերված էր լողափին եւ լեռներում սահելիս։ «Իսկ դուք ձմռանն ի՞նչ տիպի հանգիստ եք նախընտրում. ափերի՞ն, թե՞ սարերում: Ես՝ երկուսն էլ։ Այս տարի ստացվեց երկրորդը, բայց չմտածեք, թե «արեւային» նկարներ չունեմ էլի...»,- հրապարակումը մակագրել էր Սոֆի Մխեյանը։



© NEWS.am STYLE