Էրոտիկ տեսարանից հետո հալածանքների պատճառով Ասմուսը չի կարողանում գիշերը քնել

16:14   18 հունվարի, 2020

Վերջերս դերասանուհու անունը հաճախ է շրջանառվում ԶԼՄ-ներում։  Նրա մասնակցությամբ անկողնային տեսարանը դերասան Ալեքսանդր Պետրովի հետ քննարկում են արդեն մի քանի ամիս։  «Տեքստ» ֆիլմի էկրան բարձրանալուց հետո աղջիկը հետապնդման է ենթարկվել համացանցում:

Այս ամենից բաժին է հասել նաեւ նրա հայտնի ամուսնուն՝ հումորիստ Գարիկ Խարլամովին։ Շատ հեռուստադիտողներ համոզված էին, որ ինտիմ տեսարանը բեմադրված չէր եւ պնդում էին, որ Քրիստինա Ասմուսը դավաճանել է ամուսնուն հենց նկարահանումների ժամանակ։

Ամուսինները փորձում են կատակել այդ կապակցությամբ եւ ամեն կերպ փորձում են շեղել երկրպագուների ուշադրությունը։  «Տեքստ» ֆիլմի բուռն քննարկումներից հետո դերասանուհին իր Instagram-ում հրապարակել է իր եւ իր կյանքի մասին անկեղծ խոստովանությամբ գրառում։ Օրինակ՝ արտիստուհին պատմել է, որ ցուրտ եղանակի պատճառով քնի հետ կապված խնդիրներ ունի։

«Հյուրանոցներում ես միշտ մրսում եմ եւ հաճախ եմ խնդրում տաքացուցիչ բերել։ Բայց ես վախենում եմ քնել, երբ այն միացված է: Ընդհանրապես, վերահսկողության բացակայությունը ինձ վախեցնում է», - պատմել է Քրիստինա Ասմուսը։

Աղբյուրը՝ Dni.ru



© NEWS.am STYLE