Ուտում եւ նիհարում է․ Լոլիտան կիսվել է «դիետիկ» ճաշացանկով (վիդեո)

14:21   18 հունվարի, 2020

Լոլիտա Միլյավսկայան խիստ նիհարել է եւ հիանալի տեսք ունի։ Այն մասին, թե ինչպես է դա նարն հաջողվել, երգչուհին պատմել է Instagram-ում՝ կիսվելով «դիետիկ» ճաշացանկով։  Տեսանյութում փոփ-դիվան ախորժակով ուտում է եփած կարտոֆիլ ու ձկան պահածո։  Ընթրիքն ուտելիս աստղը բարձրագոչ «քաղաքական հայտարարություն» է արել։

«Իմ բոլոր ընկերներն ու գործընկերները գրում են, որ կառավարությունը հրաժարական է տվել։  Իսկ ես խոհանոցում կանգնած ուտում եմ խաշած կարտոֆիլ եւ ինչ-որ բան եմ հանում տարայից: Չգիտեմ՝ դա լավ է, թե վատ, բայց ես ինչպես կերել եմ, այնպես էլ կուտեմ», - հայտարարել է նա։

Երկրպագուները գնահատել են Լոլիտայի հումորի զգացումը եւ նշել, որ նա շատ «վարակիչ» է ուտում:

«Չեք հավատա, այնպես ուզեցի։ Գնացի շպռոտի ու պաշտետի հետեւից», «Գնամ սառնարանի մոտ», - գրել են հետեւորդները։

«Այդ պատճառով էլ ժողովուրդը սիրում է Լոլիտային․ ոչ միայն տաղանդի ու լավատեսության, այլեւ մեծամտության բացակայության համար: Գուցե դուք պետք է Դումա գնաք», - հետաքրքրվել է օգտատերը։



© NEWS.am STYLE