«Ուիլյամն այլեւս երեխաներ չի ցանկանում»․ Քեյթ Միդլթոնը կիսվել է ընտանեկան պլաններով

15:36   18 հունվարի, 2020

Մեգան Մարքլի եւ արքայազն Հարրիի թագավորական լիազորություններից հրաժարվելու մասին հայտարարությունից հետո Քեյթ Միդլթոնն ու արքայազն Ուիլյամն առաջին անգամ ներկայացել են հանրության առջեւ: Քեմբրիջի դուքսն ու դքսուհին պաշտոնական այցով ժամանել են Բրեդֆորդ։  Այնտեղ նրանք մասնակցել են բարեգործական համայնքի հանդիպմանը։

Միջոցառման ժամանակ Քեյթ Միդլթոնը կաթնային կոկտեյլներ էր պատրաստում եւ գործունեության ընթացքում զրուցում տեղի բնակչի հետ: Նա խոստովանել է, որ դքսուհուն շնորհավորական բացիկներ է ուղարկել յուրաքանչյուր երեխայի ծնվելուց հետո։  Ի պատասխան՝ թագավորական ընտանիքի անդամը նկատել է, որ հազիվ թե մեկ անգամ եւս հաջողվի դա անել, քանի որ ընտանիքում համալրում չի նախատեսվում։

«Իմ կարծիքով Ուիլյամն այլեւս երեխաներ չի ցանկանում», - Միդլթոնի խոսքերը մեջբերում է  The Sun-ը։

Հրատարակության տեղեկատվության համաձայն՝ արքայազն Ուիլյամը դեռեւս մեկ տարի առաջ կնոջը ակնարկել է, որ երեք երեխաների վրա արժե կանգ առնել, թեեւ դքսուհին մտածում էր չորրորդը ծնելու մասին:



© NEWS.am STYLE