Հայտնիների ռոմանտիկան, փոքրիկներն ու ոճափոխությունները. Instagram-ն՝ այս շաբաթ (ֆոտո)

15:05   18 հունվարի, 2020

Գաղտնիք չէ, որ հայտնիների հետեւորդներն առավել շատ հետաքրքրված են նրանց անձնական կյանքով, քան աշխատանքային նորություններով, իսկ Instagram-ն այն հարթակն է, որտեղ հայտնիներն ամենահաճախն են անկեղծանում եւ հուզիչ հրապարակումներ անում:

NEWS.am STYLE-ը ողջ շաբաթվա ընթացքում հետեւել է էկրանից ծանոթ մեր հայրենակիցների ինստագրամյան էջերին ու առանձնացրել ամենահետաքրքիր լուսանկարներն ու տեսանյութերը, որոնք տեղ են գտնել օնլայն տիրույթում:

Տոներից հետո շատերի մոտ շարունակվում է ընտանեկան ջերմ տրամադրությունը:  Երգչուհի Սիլվա Հակոբյանը հաճախ է իր հետեւորդներին ուրախացնում դստեր՝ Միլայի հետ համատեղ լուսանկարներով. այս շաբաթ նրանք միասին եղել են Գեղարդում, իսկ անմահացած կադրով Սիլվան կիսվել է ինստագրամյան էջում:

Որդու՝ Մոնթեի հետ իր հանգիստն է անցկացրել նաեւ դերասանուհի Անաիս Սարդարյանը, որի լուսանկարն արվել է Ծաղկաձորում: Իսկ Հռիփսիմե Հակոբյանը իր որդու՝ Լեոյի հետ զբոսնել է Երեւանում: Ի դեպ, երգչուհին լուսանկարում բավական թույլ դիմահարդարմամբ է:

Որդու՝ փոքրիկ Ալեքի հետ լուսանկարիչ Պարգեւ Այդինյանի կադրերում փայլել է գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը: Լուսանկարներում երեւում է, թե ինչ գեղեցիկ ու սլացիկ է երկու երեխաների մայրիկ մոդելի մարմինը:

Instagram-ում ընտանեկան ջերմություն է տարածել նաեւ այժմ ԱՄՆ-ում բնակվող երգչուհի Արմինկան: Երգչուհին շնորհավորել է հայերի Հին նոր տարին՝ հրապարակելով լուսանկար, որում պատկերված է որդու, մայրիկի եւ քրոջ հետ:

Ծնողական բերկրանքը շուտով կվայելեն ռեփեր Միշոն եւ նրա կինը՝ ԱՄՆ-ում հայտնի հաղորդավարուհի Սոնա Հարությունյանը: Զույգի ընկերները նրանց փոքրիկի պատվին անակնկալ Baby Shower էին կազմակերպել, որոնց կադրերով Սոնան կիսվել է Instagram-ում:

Ինստագրամյան ամփոփման երկրորդ հատվածը նվիրել ենք հայկական շոու-բիզնեսի ամենառոմատիկ զույգերին, որոնք պարբերաբար համատեղ լուսանկարներ են հրապարակում՝ կիսվելով սիրառատ եւ ջերմ խոսքերով:

Իրենց համատեղ կյանքի մեկ ամիսն են նշել Արփի Գաբրիելյան-Միհրան Ծառուկյան զույգը, եւ երգչուհի Լիլուն՝ ամուսնու հետ:

View this post on Instagram

A post shared by Lilit Ghukasyan L I L U (@lilumusic_official) on

Այս առիթով Արփին կիսվել է հարսանեկան գեղեցիկ լուսանկարով, իսկ Լիլուն՝ տեսանյութով:

Սիրելիի հետ լուսանկար է հրապարակել նաեւ սեքսուալ Լիլի Մորտոն, որն այն մակագրել է՝ «Թագավորն ու թագուհին»:

Սիրառատ կադրերով շարունակում է կիսվել դերասան Բեն Ավետիսյանը՝ անդադար սեր եւ «սրտիկներ» ուղարկելով իր սիրելիին՝ Դիանա Տոնոյանին:

Ինչպես ամեն շաբաթ, այս շաբաթ էլ Instagram-ը ոճափոխությունների պակաս չի ունեցել. արտաքին փոփոխություններ են կատարել Աննա Դովլաթյանն ու Անժելա Սարգսյանը եւ ներկայացրել իրենց նոր սանրվածքները:

Աննան շեկ վարսերը փոխարինել է ավելի մուգ երանգով, իսկ Անժելան մազափունջ է կտրել եւ նշել, որ սիրահարված է իր նոր սանրվածքին:



© NEWS.am STYLE