«Երբեք մի դադարեք հավատալ ձեր ուժերին ու հաղթելու հնարավորությանը»․ Լիլիթ Բասյանի նոր լուսանկարը

14:48   18 հունվարի, 2020

Սննդաբան Լիլիթ Բասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրում սննդաբանը կրում է սպիտակ գույնի տաբատ եւ պիջակ, ինչն էլ համադրել է սեւ բլուզի հետ։ Նա արձակել է մազերը, մեղմ շպարով է։ Իսկ մեկնաբանություններում գրել է. «Երբեք մի դադարեք հավատալ ձեր ուժերին ու հաղթելու հնարավորությանը»։

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում Լիլիթը կաշվե տաբատ էր կրում, հաստ բլուզ ու բաճկոն։ Նա արձակել էր մազերը, իսկ մեկնաբանություններում գրել էր. «Սկսեք ապրել այնպես, կարծես երբեք չեք ապրել եւ նոր եք ծնվել։ Յուրաքանչյուր օրվա մեջ իմաստ գտեք։ Սիրեք այս կյանքն ու բոլոր խնդիրներին ժպիտով նայեք։ Միշտ ձեզ առաջ հրեք, նույնիսկ, երբ ամպրոպ է. ամեն ամպամածությունից հետո արեւն ավելի վառ է փայլում»:



© NEWS.am STYLE