Եվգենի Պետրոսյանի դուստրը Ելենա Ստեպանենկոյին մայր է անվանում

17:07   18 հունվարի, 2020

Եվգենի Պետրոսյանի միակ ժառանգը՝ 56-ամյա Վիկտորինան ԱՄՆ-ից մեկնել է Մոսկվա եւ բնակություն հաստատել խորթ մոր՝ Ելենա Ստեպանենկոյի մոտ: Հումորիստի դստեր նման պահվածքը ոմանց մտահոգել է։  Այս մասին հայտնում է КР.RU-ն։

Վիկտորինայի իսկական մայրը հեռացել է կյանքից, երբ նա դեռ շատ փոքր էր։  Այդ պատճառով աղջիկը վաղ տարիքից մայր է անվանում Ելենա Ստեպանենկոյին։ Աստղային փաստաբան Սերգեյ Ժորինը կարծում է, որ երկու կանայք հանդիպել են, որպեսզի պատրաստվեն գույքի առաջիկա բաժնման գործընթացին: Այն պետք է սկսվի մոտ ապագայում, չէ որ Պետրոսյանն ու Ստեպանենկոն ամուսնալուծվել են դեռ 2018 թվականին։

«Այդ կանայք Պետրոսյանին համարում են իրենց սեփականությունը։  Վիկտորինան եւ Ստեպանենկոն չեն կարողանում համակերպվել, որ Եվգենի Վահանովիչը հասուն մարդ է եւ կարող է անել այն, ինչ ցանկանում է», — հայտարարել է իրավապաշտպանը:

Վիկտորինան վաղուց ապրում է Նյու Յորքում: ԱՄՆ-ում նա մեծ տուն ունի, որի կեսը նրան է պատկանում, իսկ երկրորդը՝ Եվգենի Պետրոսյանին։  Համապատասխանաբար, անշարժ գույքը նույնպես ենթակա է բաժանման, քանի որ այն հանդիսանում է հումորիստի եւ Ստեպանենկոյի համատեղ ձեռք բերված գույք։

Աղբյուրը՝ 5 канал



© NEWS.am STYLE