Քեւին Քոսթները դարձավ 65 տարեկան. 5 ֆիլմ, որոնք առաջարկում ենք դիտել այսօր

16:35   18 հունվարի, 2020

Ամերիկացի հայտնի դերասան, պրոդյուսեր եւ կինոռեժիսոր Քեւին Քոսթներն այսօր՝ հունվարի 18-ին, նշում է ծննդյան 65-ամյակը: Դերասանը «Օսկարի», «Ոսկե Գլոբուսի» եւ «Էմմիի» դափնեկիր է:

Նա իր կարիերան սկսել է փոքրիկ դերերով եւ հասել հայտնիության «Անորսալիները» ֆիլմում Էլիոթ Նեսի դերով:

Քոսթների ֆիլմացանկն ընդգրկում է բազմաժանր ժապավեններ. նա այն դերասանն է, որին կարող եք տեսնել, ինչպես դետեկտիվ, այնպես էլ ֆանտաստիկ եւ պատմական ժանրերում:

Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ ցանկից ընդամենը 5-ը, որնցից կարող եք ընտրություն կատարել երեկոյան ժամանցի համար:

«Թիկնապահը»/Bodyguard

«Ռոբին Հուդ. ավազակների արքայազնը»/Robin Hood: Prince of Thieves

«Պարեր գայլերի հետ»/Dances with Wolves

«Հանցագործը»/Criminal

«Ճպուռը»/Dragonfly

Լուսանկարը՝ Axelle/Bauer-Griffin/FilmMagic



© NEWS.am STYLE