Ներդաշնակություն․ Տաթեւ Սարգսյանը՝ քնքուշ կերպարում

17:33   18 հունվարի, 2020

Երիտասարդ դերասանուհի Տաթեւ Սարգսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է քնքուշ ու նուրբ կերպարում։

Instagram-յան էջում հրապարակված կադրում հմայիչ դերասանուհին սպիտակ գույնի, թափանցիկ թեւերով զգեստով է։ Տաթեւը նախընտրել է նուրբ շպար․ շագանակագույն երանգի ստվերաներկ, բաց երանգի շրթներկ։ «Մի կտոր ներդաշնակություն»,- հրապարակումը անգլերեն լեզվով մակագրել է դերասանուհին, որի հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ գրել։

Հիշեցնենք, որ օրերս հրապարակված կադերերում Տաթեւ Սարգսյանը մուգ գույնի ջինսե տաբատ էր կրում, կիպ բլուզ։ Նա սեւ երկարաճիտ կոշիկներ էր կրում, կերպարն ամբողջացրել էր գեղեցիկ վզնոցով։ ««… Անխուսափելին ամբողջությամբ ընդունելով»,- պատասխանեց Վարպետը»,- հրապարակումը ռուսերենով մակագրել էր դերասանուհին։



© NEWS.am STYLE