«Իմ ամենա-ամենա Մամա, ծնունդդ շնորհավոր»․ Լուսինե Թովմասյանի ջերմ շնորհավորանքը մայրիկի տարեդարձի կապակցությամբ

18:32   18 հունվարի, 2020

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանը երկրպագուներին հերթական անգամ ուրախացրել է ջերմ կադրերով։

Instagram-յան էջում հրապարակված կադրում Լուսինեն պատկերված է մայրիկի ու իր երեխաների՝ դստեր՝ Արիանայի եւ որդու՝ Ալեքի հետ։ Կադրն արված է տոնածառի ֆոնին։ «Իմ ամենա-ամենա Մամա, ծնունդդ շնորհավոր։ Միշտ լինես այ սենց մեր կողքին։ Քեզ անսահման սիրում եմ Մամուլիկս», - հրապարակմանը կից գրել է գեղեցկուհին։

Ավելի վաղ գեղեցկուհին լուսանկարներ էր հրապարակել, որոնցում պատկերված էր որդու՝ Ալեքի հետ։ Փոքրիկը լույս աշխարհ է եկել նախորդ տարվա օգոստոսին։ Լուսինեն գրկել էր որդուն ու ժպտում էր։ Նա սեւ բոդի էր կրում, հավաքել է մազերն ու նուրբ շպար ընտրել։ «Մայր ու որդի»,- հրապարակումն անգլերնով մակագրել էր նա։



© NEWS.am STYLE