«Ինձ վրա շպրտված քարերից, ես կառուցեցի իմ տան պատերը»․ Էլեն Ասատրյան

20:39   18 հունվարի, 2020

Հանրությանը սերիալներից հայտնի դարձած երիտասարդ դերասանուհի, հանդիսավար Էլեն Ասատրյանը միկրոբլոգի իր էջի հետեւորդներին հաճախ ուրախացնում է նոր ու գայթակղիչ լուսանկարներով, իր ոճային, ինչու չէ նաեւ համարձակ կերպարներով: Բազմաթիվ լուսանկարներ ենք հանդիպում նաեւ դերասանուհու ճամփորդություններից ու հանգստից։

Իր միկրոբլոգում հրապարակված նոր լուսանկարում դերասանուհին արծաթափայլ բլուզ է կրում։ Նա արտահայտիչ շպար է ընտրել՝ ընդգծելով աչքերն ու շուրթերը։ Որպես աքսեսուար՝ նա վառ գույնի գլխարկ է ընտրել։ «Ինձ վրա շպրտված քարերից, ես կառուցեցի իմ տան պատերը», - հրապարակմանը կից գրել է Էլենը։

Օրեր առաջ դերասանուհին ներկայացել էր հմայիչ ու գեղեցիկ կերպարում։ Էլեն Ասատրյանը սեւ սվիտեր էր կրում։ Նա վառ շպարով էր, վարսերը հավաքված էին։ Գեղեցիկ կադրին կից Էլենը գրել էր․ «Դուք չար եք, որովհետեւ թույլ եք։ Բարի լինելը միշտ ավելի դժվար է»։



© NEWS.am STYLE