«Դու հիանալի ես, խոսքեր չկան»․ Ռոզա Ֆիլբերգը՝ ձմեռային կերպարում

21:39   18 հունվարի, 2020

Երգչուհի Ռոզա Ֆիլբերգը նոր լուսանկար է հրապարակել՝ երկրպագուներին ու հետեւորդներին ներկայացնելով իր ձմեռային հմայիչ կերպարը։

Instagram-ում հրապարակված լուսանկարում երգչուհին մուգ երանգի տաբատ, կարմիր գույնի բլուզ եւ վերնազգեստ է կրում։ Նրա վարսերն արձակված են։ Կադրն արվել է ձյունածածկ տարածքի ֆոնին։ Լուսանկարը մեկնաբանված չէ, սակայն Ռոզայի երկրպագուները բազում հաճոյախոսություններ են ուղղել նրան՝ գրելով․ «Դու հիանալի ես, խոսքեր չկան», «Դու գեղեցկուհի ես», «Ինչ սիրուն ես Ռոզա»։

Ավելի վաղ երգչուհին առաջին անգամ լուսանկար էր հրապարակել սիրելի հետ։ Զույգը նշանադրվել է հոկտեմբերին։ «Հավատո՞ւմ եք ճակատագրին»,- լուսանկարը մակագրել էր Ռոզան։ Իսկ հետեւորդները շտապել էին երջանկություն մաղթել նրանց։



© NEWS.am STYLE