Շողեր Թովմասյանը ներկայացել է սպորտային կերպարում

22:48   18 հունվարի, 2020

Շոումեն Գրիշա Աղախանյանի կինը՝ երիտասարդ դերասանուհի Շողեր Թովմասյանը, նոր լուսանկար է հրապարակել, որում սպորտային կերպարում է։

Instagram-ում հրապարակված լուսանկարում երիտասարդ մայրիկը կրում է ջինսե, պատառոտված տաբատ, սպորտային, լայն, մոխրագույն վերնաշապիկ։ Կերպարն ամբողջացրել են սպորտային կոշիկներն ու արեւային ակնոցը։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում երիտասարդ մայրիկը սեւ, խորը լանջաբացվածքով շապիկ էր կրում։ Դերասանուհին պարզ սանրվածքով էր, նախապատվություն էր տվել վառ շպարին՝ ընդգծելով շուրթերն ու աչքերը։ Կարմիր շրթներկն, ի դեպ, դերասանուհու կերպարներում հաճախ էր հանդիպում։



© NEWS.am STYLE