«Գեղեցկության մարմնացում»․ Ալինա Մարտիրոսյանը՝ հմայիչ կերպարում

23:40   18 հունվարի, 2020

Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարկված կադրում դերասանուհին սեւ շապիկ եւ բաց երանգի ժակետ է կրում։ Նա հավաքել է մազերն ու նուրբ շպար ընտրել, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացրել են աքսեուարները՝ նուրբ ականջօղեր, վզնոց, թեւնոց ու մատանիներ։ «Գեղեցկության մարմնացում», «Գեղեցկուհի», «Ինչպես միշտ փայլում ես, Ալինա ջան», - հրապարակմանը կից գրել են հետեւորդները։

Օրեր առաջ հրապարկված լուսանկարում դերասանուհին սեւ հագուստ էր կրում։ Նա արձակել էր մազերն ու արտահայտիչ շպար ընտրել, իսկ կերպարն ամբողջացրել էին աքսեուարները։



© NEWS.am STYLE