Այժմ նաեւ պուտավոր․ Էմիլի Ռատաժկովսկու բիկինիներն ավելի ու ավելի են փոքրանում (ֆոտո)

10:17   19 հունվարի, 2020

Էմիլի Ռատակովսկին, տեսախցիկի առջեւ գրեթե ամեն օր մերկանում է։ Վերջին ֆոտոշաքը շատ համարձակ է ստացվել։

Սպիտակ պուտերով փոքրիկ կապույտ բիկինին պարզապես «սպանել է» մոդելի երկրպագուներին: Փոքրիկ վարտիքը հազիվ է ծածկել մոդելի ինտիմ հատվածքը, իսկ կրծկալը մերկացրել է նրա կուրծքը։

Աքսեսուարներից Էմիլին նախընտրել է ոսկե ականջօղեր եւ ֆուտուրիստական արեւային ակնոց:

«Ես պարզապես նախանձում եմ նույնիսկ այն լույսին, որը լուսավորում է քեզ», «Շատ սեքսուալ ես», «Գեղեցկուհի, ցնցող լուսանկար», - հիացական խոսքերում առատաձեռն են գտնվել հետեւորդները։

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE