Երեք տարի տեւած հարաբերություններից հետո Ռիհաննան բաժանվել է արաբ միլիարդատեր ընկերոջից

14:16   19 հունվարի, 2020

Երեք տարվա հարաբերություններից հետո երգչուհին բաժանվել է արաբ միլիարդատեր Հասան Ջամիլից, հայտնում է Us Weekly-ն՝ վկայակոչելով իր աղբյուրին։

2019 թվականի հունիսին 31-ամյա արտիստուհին Interview ամսագրին պատմել է, որ նա խելահեղորեն սիրահարված է Ջամիլին, բայց առայժմ ոչ մի պլան չի կառուցում:

«Միայն Աստված գիտի ամեն ինչ։ Զուր չեն ասում՝ ուզում ես ծիծաղեցնել Աստծուն, նրան պատմիր քո ծրագրերի մասին», - նշել է աստղը։

Ընդ որում, մեկ այլ հարցազրույցում նա ասել է, որ աշխարհում ամենից շատ ցանկանում է մայր դառնալ։

Ամռան վերջին Ռիհաննային ու Ջամիլին տեսել են երգչուհու ընտանիքի ընկերակցությամբ։  Թե ինչն է դարձել զույգի բաժամնան պատճառը, չի հաղորդվում։  Միլիարդատիրոջ եւ երգչուհու հարաբերությունների մասին առաջին անգամ խոսել են 2017 թվականին։  Սիրահարները փորձում էին չբարձրայնել իրենց սիրավեպի մասին։

Լուսանկարը՝  Charles Sykes/Invision/AP/Shutterstock;
Balkis Press/ABACA/INSTARimages.com


© NEWS.am STYLE