Շուշաննա Թովմասյանի եւ ամուսնու ջերմ գրկախառնությունը

10:47   19 հունվարի, 2020

Դերասանուհի Շուշաննա Թովմասյանը կիսվել է նոր լուսանկարով, որում ներկայացել է քնքուշ կերպարում։

Instagram-յան էջի Stories բաժնում, ուր ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, հրապարակված լուսանկարում Շուշաննան պատկերված է ամուսնու հետ։ Զույգը մեքենայի մեջ է, նրանք ջերմ գրկախառնված են։ Հրապարակմանը կից երիտասարդ դերասանուհին հեշթեգերում անգլերեն լեզվով նշել է «հանգիստ, զգացմունքեր» բառերն ու ավելացվել սրտիկ սմայլիկը։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Շուշաննան պատկերված էր դերասանուհի Ժաննա Բուտուլյանի հետ։ Երկուսն էլ հմայիչ կերպարում էին։ Ժաննան սեւ բլուզ էր ընտրել, Շուշաննան՝ սպիտակ։ Նրանք նախապատվություն էին տվել մեղմ շպարին, որն ընդգծել էր գեղեցկությունը։  

Գլխավոր լուսանկարը՝ @good_day_photostudio



© NEWS.am STYLE