Սպիտակ եթերային զգեստ, ծովափ․ Մայա Պողոսյանի լողափնյա լուսանկարները

12:42   19 հունվարի, 2020

Գեղեցկուհի Մայա Պողոսյանը, ով բավականին ակտիվ է միկրոբլոգի իր էջում հետեւորդների հետ կիսվում է գեղեցիկ լուքերով, ցուցադրում է հանգիստը, ամուսնու եւ որդու հետ ժամանցը։

Instagram-ի էջի Stories բաժնում, որտեղ յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված լուսանկարներում Մայա Պողոսյանը կերպարանք է ընդունել լողափին։ Գեղեցկուհին կրում է ճերմակ, ժանյակավոր կարճ զգեստ, որն էլ ավելի է ընդգծել նրա արեւայրուքն ու գեղեցկությունը։ Հրապարակումներին կից նա երեւէ մեկնաբանություն չի կատարել։

Օրերս հրապարակված լուսանկարում Մայա Պողոսյանը կերպարանք էր ընդունել կրկին լողափին։ Հրապարակմանը կից Մայա Պողոսյանն անգլերեն լեզվով կատարել էր հետեւյալ գրառումը․ «Փոփոխությունները կարող են լինել սարսափելի, սակայն գիտե՞ս ինչն է ավելի սարսափելի։ Վախին թողնել, որպեսզի այն կանգնեցնի ձեր աճը, զարգացումը եւ առաջընթացը։ Սա իմ կարծիքն է․․․ իսկ ի՞նչ ես դու կարծում»։



© NEWS.am STYLE