Գիտեի՞ք արդյոք. «Հեղինակություն». 11 հետաքրքիր փաստ ֆիլմի մասին

20:22   19 հունվարի, 2020

NEWS.am STYLE-ը շարունակում է ներկայացնել տարբեր հանրաճանաչ ֆիլմերի մասին հետաքրքիր փաստերը: Այսօր 11 հետաքրքիր փաստ կներկայացնենք Քրիստոֆեր Նոլանի «Հեղինակություն» ֆիլմի մասին (2006 թվական): Եվ այսպես…

1.Ֆիլմը Քրիստոֆեր Պրիստի «Հեղինակություն» (The Prestige, 1995) վեպի ադապտացիան է։

2.Ռեժիսոր Սեմ Մենդեսը շատ էր ցանկանում «Հեղինակություն» վեպը տեղափոխել էկրան, սակայն վեպի հեղինակ Քրիստոֆեր Պրիստն էլ պնդում էր, որ էկրանավորմամբ զբաղվի Նոլանը, քանի որ շատ տպավորված էր «Հետապնդում» եւ «Հիշիր» ֆիլմերից:

3.Իլյուզիոնիստ Ռիկի Ջեյը հնարքների դասեր է տվել Քրիստիան Բեյլին եւ Հյու Ջեքմանին, ինչպես նաեւ նա նաեւ կատարել է աճպարար Միլթոնի դերը:

4.Քրիստոֆեր Նոլանը ծրագրում էր այդ ֆիլմը նկարահանել մինչեւ «Բեթմեն. սկիզբը» ֆիլմը։

5.Ջու Լոուն կարող էր ստանալ գլխավոր դերերից մեկը։

6.Էնդի Սերկիսը դարձել է ֆիլմի աստղային կազմին միացած վերջին դերասանը։ Նա խաղացել գյուտարար Նիկոլա Տեսլայի օգնականին՝ պարոն Էլլին։

7.Կինոնկարի նկարահանումները տեղի են ունեցել Կալիֆոռնիայում եւ տեւել են 2006 թվականի հունվարից մինչեւ ապրիլ:

8․Քրիստոֆեր Նոլանը եւ նրա եղբայր Ջոնաթանը հիմնավորապես վերափոխել են գրքի սյուժեն։ Նրանք, մասնավորապես, հանել են ամբողջ ժամանակակից գիծը, ինչպես նաեւ Անջիերին եւ Բորդենին ընկերներ են դարձրել մինչեւ նրանց մահացու դիմակայությունը:

9․Երգիչների ցուցակում փամփուշտներ որսալու տեսարանի ժամանակ նշվում է Հարի Դրեզդենի անունը։ Հարի Դրեզդենը հորինված կախարդ է, գրող Ջիմ Բաթչերի «Դրեզդենի գրառումները» գրքերի շարքի հերոսը:

10․Աճպարար Չանգ Լինգ Սուն ֆիլմի հորինված կերպար չի։ Նա մահացել է «բռնիր փամփուշտը» հնարքը անհաջող կատարելիս։

11․«Հեղինակություն» բառը ֆիլմում հիշատակվում է որպես «էֆեկտ, որը հանդիսատեսի մոտ կախարդական տպավորություն է թողնում, որը չի կարողանում լուծել իր գաղտնիքը»: Գրքում այս բառն իսկապես առեղծվածային բնույթ ունի:

 

Նորայր Նազարյան



© NEWS.am STYLE