«Մի փորձեք փոխել մարդկանց, փոխեք ձեր վերաբերմունքը նրանց հանդեպ»․ Լիլիթ Բասյան

13:38   19 հունվարի, 2020

Սննդաբան Լիլիթ Բասյանը նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում սննդաբանը կրում է սեւ գույնի հանդերձանք, նա գեղեցիկ շպարով է, արձակված վարսերով։ Իսկ մեկնաբանություններում գրել է.  «Պետք է միշտ ներդաշնակ լինես ինքդ քո հետ։ Ամեն օր նպատակներ դնես քո առաջ և գնաս դեպի դրանք։ Մի փորձեք փոխել մարդկանց, փոխեք ձեր վերաբերմունքը նրանց հանդեպ։ Մի գնացեք հեշտ ճանապարհով, ընտրեք ամենաբարդ և երկար ուղին։ Եվ հիշեք, ձգտեք լինել ոչ թե ուղղակի հաջողակ, այլ արժանի մարդ»։

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված կադրում սննդաբանը կրում էր սպիտակ գույնի տաբատ եւ պիջակ, ինչն էլ համադրել էր սեւ բլուզի հետ։ Նա արձակել էր մազերը, մեղմ շպարով էր։ Իսկ մեկնաբանություններում գրել էր. «Երբեք մի դադարեք հավատալ ձեր ուժերին ու հաղթելու հնարավորությանը»։



© NEWS.am STYLE