«Լռություն կա, որ խոսքերից պերճախոս է»․ Լիլիթ Կարապետյանը հմայիչ կերպարում

14:42   19 հունվարի, 2020

Երգչուհի Լիլիթ Կարապետյանը միկրոբլոգի իր հետեւորդներին հաճախ է ներկայացնում գեղեցիկ, հրապուրիչ սելֆիներ ու տեսանյութեր, որոնք գրեթե միշտ արժանանում են երկրպագուների կողմից բազմաթիվ գովեստի խոսքերի:

Լիլիթ Կարապետյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ կերպարում։  Կադրում երգչուհին կրում է սեւ, թավշյա զգեստ։ Կերպարն ամբողջացրել է կարմիր շրթներկը։ Հրապարակմանը կից երգչուհին մեջբերել է Դերենիկ Դեմիրճյանին՝ գրելով․ «Լռություն կա, որ խոսքերից պերճախոս է»:

Օրեր առաջ Լիլիթ Կարապետյանն արխիվային լուսանկար էր հրապարակել, որում ներկայացել էր եղբոր հետ։  Կադրում երգչուհին մեղմ գրկել էր եղբորը՝ Կարենին։ Հրապարակմանը կից Լիլիթը գրել էր․ «Ամեն ինչ կտայի, որ 2000 թ-ի, հունվարի 14-ի չարաբաստիկ դեպքը չլիներ, Կարեն ջան։ Մեր նպատակները, երազանքները, հույսերը,ապագան, մեկ վայրկյանում փոշիացան։ Քեզ հետ տարար ամեն ինչ։ Առանց քեզ ես չկամ, չեմ ապրում, գոյատևում եմ։ Սուտ է, ժամանակը չի կարող բուժել վերքերը, նրանք դարձել են անտանելի, կարոտից խենթանում եմ իմ անարատ ախպեր ջան։ Աստված հոգիդ միշտ Լույսի մեջ պահի, իմ Հրաշք Կարեն։ Իմ Պաշտելի Կարեն»։



© NEWS.am STYLE