Մարինկա Խաչատրյանը՝ գեղեցկուհի մայրիկի հետ

15:34   19 հունվարի, 2020

Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել, որում երեկոյան գեղեցիկ կերպարում է։

Instagram-ի Stories բաժնում, ուր ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, հրապարակված կադրում դերասանուհին մայրիկի հետ է։ Երիտասարդ դերասանուհին կրում է սեւ երանգի հանգուստ, նուրբ շպարով է, վարսերն արձակված են։ Լուսանկարին կից Մարինկան գրել է․ «Մամուլս»։

Օրերս հրապարակված կադրերում դերասանուհին կաշվե զգեստ էր կրում, որն ընդգծում էր նրա կազմվածքը։ Մարինկան պարզ սանրվածք էր ընտրել, արտահայտիչ շպար։ Նա լուսանկարը չէր մեկնաբանել, փոխարենը հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ էին գրել. «Տիկնիկ», «աննկարագրելի գեղեցկուհի»։



© NEWS.am STYLE