Կաշվե տաբատ, վերնաշապիկ․ Լիլուն հրապուրիչ կերպարում

16:46   19 հունվարի, 2020

Երգչուհի Լիլուն նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայանալով հրապուրիչ կերպարում։

Լիլուն իր Instagram-ում հրապարակված կադրերում կրում է  կաշվե տաբատ, կանաչ երանգի վերնաշապիկ։ Կերպարն ամբողջացրել են ամառային բարձրակրունկները։ Հրապարակմանը կից երգչուհին կատարել է հետեւյալ գրառումը․ «Հատկացրեք ձեր երազանքին գոնե մեկ ժամ ձեր ժամանակից, բայց ամեն օր: Ամենօրյա աշխատանքը հաջողության գրավականն է․ Դոնալդ Թրամփ»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված տեսանյութում երգչուհին ամուսնու հետ էր։ Այն հարսանեկան խնջույքից մի հատված էր, որտեղ երգչուհին եւ ամուսինը պարում էին։ Հրապարակումներին կից նա գրել էր․ «Շնորհավորում եմ, սիրելիս։ Մեկ ամիս միասին»։



© NEWS.am STYLE