Արմինկան ոճային կերպարում

17:49   19 հունվարի, 2020

Երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Իր Instagram-ի էջի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր հրապարակում հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրում երգչուհին, որը վերջին տարիներին բնակվում է ԱՄՆ-ում, գոտկատեղը բարձր ջինսե տաբատ է կրում, սեւ բլուզ, վառ երանգի կաշվե բաճկոն, ոճային ու նորաձեւ հողաթափ-կոշիկներ։ Կերպարը հիանալի համադրվում է ոճային արեւային ակնոցի հետ։ Հրապարակմանը կից Արմինկան մեկնաբանություն չի կատարել։

Նշենք, որ օրերս հրապարակված կադրերում երգչուհին, որը վերջին տարիներին բնակվում էր ԱՄՆ-ում, վառ գույնի շրջազգեստ էր կրում, որը համադրել էր փայլուն բլուզի հետ։ Արմինկան սեւ բարձրակրունկներ էր կրում ու արեւային ակնոց։ «Իմ ոճը»,- մեկնաբանությունների հատվածում այս հեշթեգն էր օգտագործել երգչուհին։ Հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ էին գրել. «Գեղեցկություն, ներդաշնակություն», «միշտ ոճային», «շքեղ», «շատ գեղեցիկ կին»։

Գլխավոր լուսանկարը՝ gogaphoto-ի



© NEWS.am STYLE