Անի Երանյանի ձմեռային կերպարը

18:41   19 հունվարի, 2020

Դերասանուհի Անի Երանյանը կիսվել է նոր լուսանկարով, որում իր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է ձմեռային սպորտային կերպարում։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում դերասանուհին բեժ գույնի սպորտային հանդերձանք է կրում, նույն երանգի կիսաերկարաճիտներ, ջինսե բաճկոն։ Կերպարը համադրել է արեւային ակնոցի հետ։ Հրապարակմանը կից նա մեկնաբանություն չի թողել։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին բեժ գույնի բլուզ էր կրում։ Շպարն ընդգծել էր նրա գեղեցկությունը, իսկ կերպարն ամբողջացրել էր ոճային սանրվածքը։ «Ինչիս է հարկավոր հավերժություն առանց քեզ»,- հրապարակումը մակագրել էր դերասանուհին։

 

 

Գլխավոր լուսանկարը՝ Գոհար Մուրադյանի



© NEWS.am STYLE