Կարճ զգեստ, սլացիկ ոտքեր․ Էմմիի նոր լուսանկարը

19:37   19 հունվարի, 2020

Երգչուհի Էմմին նոր լուսանկար է հրապարակել, որում ոճային կերպարում է։

Instagram-յան էջում հրապարակված կադրում երկու երեխաների երիտասարդ մայրիկը սեւ, կարճ զգեստ է կրում, որը համադրել է ջինսե բաճկոնի հետ։ Էմմին արձակել է մազերը, իսկ կերպարն ամբողջացրել են կիսաերկարաճիտ կոշիկները։ Կադրին կից Էմմին գրել է․ «Բարևներ արևոտ #California-ից»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը պատկերված էր որդիների հետ։ Նա գրկել էր կրտսեր որդուն, իսկ ավագ որդու ու Էմմին ձեռքում «Շնորհավոր Սուրբ ծնունդ» գրությունն էր։ Երգչուհին ամուսնությունից հետո բնակվում է ԱՄՆ-ում։



© NEWS.am STYLE