Աստղիկ Սաֆարյանի նոր լուսանկարն Իսպանիայից

20:42   19 հունվարի, 2020

Աստղիկ Սաֆարյանը հայկական շոու-բիզնեսի այն ներկայացուցիչներից է, որի ոչ միայն ձայնով, այլեւ գեղեցիկ լուքերով, նրբագեղ ճաշակով կարելի է անվերջ հիանալ: Աստղիկն իր՝ ոճն ու ճաշակը հաճախ ցուցադրում է Instagram-ի էջում՝ հրապարակելով նոր լուսանկարներ ու տեսանյութեր, որոնք ուրախացնում են երգչուհու հետեւորդ-երկրպագուներին: Նրանք միշտ գնահատում են ոճային երգչուհու ամեն մի նոր լուքը։ Այն, որ երգչուհին գլխարկների սիրահար է, այլեւս գաղտնիք չէ ոչ երկրպագուների եւ ոչ էլ մեզ համար: 

Instagram-յան էջում հրապարակված նոր լուսանկարում երգչուհին ներկայացել է առօրյա ոճային կերպարում։ Նա կրում է վարդագույն տաբատ, սպորտային ճերմակ շապիկ, ոճային սպորտային կոշիկներ։ Կերպարը երգչուհին համադրել է փոքրիկ պայուսակի հետ։ Իսկ հրապարակմանը կից նա անգլերեն լեզվով գրել է․ «Մի սպասիր, որ ինչ-որ մեկը քքեզ երջանկացնի, դու միակ մարդն ես, որը կերջանկացնի քեզ։ Երջանկությունը խելքի եւ ընտրության միասնությունն է, այլ ոչ թե էմոցիաների»։

Օրերս հրապարակված կադրում Աստղիկ Սաֆարյանը պատկերված էր ավտոմեքենայում։ Հմայիչ երգչուհին սպիտակ բլուզ էր կրում եւ հավաքել էր մազերը։ Նա արտահայտիչ շպարով էր, ընդգծված էին շուրթերը։ «Ողջույն»,- լուսանկարը մակագրել էր նա։



© NEWS.am STYLE