Կիսատաբատ, կիսաթափանցիկ շապիկ․ Շողեր Թովմասյանի street style-ը՝ Կալիֆոռնիայից

21:51   19 հունվարի, 2020

Շոումեն Գրիշա Աղախանյանի կինը՝ երիտասարդ դերասանուհի Շողեր Թովմասյանը, նոր լուսանկար է հրապարակել, որում սպորտային կերպարում է։

Instagram-ում հրապարակված լուսանկարում երիտասարդ դերասանուհին կրում է սեւ երանգի հագուստ․ կիսատաբատ, կիսաթափանցիկ շապիկ, պիջակ։ Կերպարը լրացրել է ոսկեգույն կիսաերկարատիճների, ակնոցի եւ փոքրիկ պայուսակի համադրությունը։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում երիտասարդ մայրիկը սեւ, խորը լանջաբացվածքով շապիկ էր կրում։ Դերասանուհին պարզ սանրվածքով էր, նախապատվություն էր տվել վառ շպարին՝ ընդգծելով շուրթերն ու աչքերը։ Կարմիր շրթներկն, ի դեպ, դերասանուհու կերպարներում հաճախ էր հանդիպում։



© NEWS.am STYLE