Նրանց համար, ովքեր 85-ից բարձր են. Հյու Գրանտն ու Մեթյու Մաքքոնահին որոշել են ծանոթացնել տարեց ծնողներին

11:18   20 հունվարի, 2020

Ամերիկյան լրատվամիջոցներում հիանալի տեղեկատվություն է տարածվել: Հյու Գրանտն ու Մեթյու Մաքքոնահին, որոնք վերջերս նկարահանվել են «Ջենտլմեններ» ֆիլմում (The Gentlemen), որոշել են ծանոթացնել, հնարավոր է՝ նույնիսկ ամուսնացել ծնողներին: Ֆիլմի թողարկման նախաշեմին հարցազրույցներից մեկի ընթացքում նրանք պատմել են, որ 91-ամյա Ջեյմս Գրանտին եւ 88-ամյա Քեյ Մաքքոնահիին համոզել են միասին ընթրել:

«Նրանք շաբաթվա ընթացքում պետք է հանդիպեն, եւ մենք, ամենայն հավանականությամբ, նրանց չենք տեսնի մինչ երեկոյի ավարտը»,- պատմել է Մեյթու Մաքքոնահին: Իսկ Հյու Գրանտն ի պատասխան կատակել է. «Ես կարող էի խնամախոսությամբ զբաղվել անձանց շրջանում, ովքեր բարձր են 85 տարեկանից: Նա պատմել է՝ ինչպես է Մեթյուի հետ սկսել այդ թեմայով խոսակցությունը. «Քո 87-ամյա մայրիկին դուր չի՞ գա 91-ամյա համակրելի անգլիացին»:

Մաքքոնահիի խոսքով՝ իր մայրը միշտ ցանկացել է կինոաստղ դառնալ: Իսկ երբ հայտնի է դարձել որդին, Քեյթ Մաքքոնահին լրագրողների հետ հաճույքով խոսել է նրա մասին: Մեթյուն ասում է, որ ընտանիքում ոչ ոքի չի հաջողվել հանդարտեցնել նրա էներգետիկ բնավորությունը:  

Եղբայրս ասում էր ինձ. «Ես փորձել եմ, փորձել է նաեւ հայրիկը, սակայն նրան հնարավոր չէ փոխել»: Եվ հիմա ես նրան ասում եմ. «Գիտե՞ս՝ ինչ, մայրիկ: Գործողությունների ազատություն: Համարձակվիր»: Ի դեպ, Մաքքոնահիի ծնողները երկու անգամ բաժանվել եւ երեք անգամ ամուսնացել են։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Daily Mail, USA Today, Getty Images



© NEWS.am STYLE