Հասմիկ Խոջյանը քնքուշ կերպարում

23:34   19 հունվարի, 2020

Երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է քնքուշ կերպարում։

Instagram-ում հրապարակված նոր կադրում դերասանուհին կրում է սպիտակ պիջակ-զգեստ, ինչն էլ համադրել է մեծ ականջօղերի հետ։ Հասմիկը շպարի օգնությամբ ընդգծել է աչքերը։ Հրապարակմանը կից նա գրել է․ «Դե՞... Ի՞նչ Վերնագիր կառաջարկեք»։

Օրերս հրապարակված կադրերում Հասմիկը ձմեռային կերպարում էր։ Նա մուգ գույնի տաբատ էր կրում, բաց վերարկու։ Կերպարն ամբողջացնում էին աքսեսուարները՝ արեւային ակնոց, մոխրագույն գլխարկ ու պայուսակ։ «Սիրո՞ւմ եք Ձմեռը»,- հետեւորդներին հարցրել էր դերսանուհին։



© NEWS.am STYLE