Անպարկեշտ առաջարկ. Դանա Բորիսովային մի գիշերվա համար 300 հազար ռուբլի են խոստացել

13:19   20 հունվարի, 2020

Բոլորովին վերջերս է հանդարտվել սկանդալն այն հարցի շուրջ, որ Բանա Բորիսովան կարող էր կրկին վերադառնալ արգելված նյութերի օգտագործմանը։ Եվ ահա սկանդալային աստղն այլ, պրովոկացիոն տեղեկատվություն է հրապարակել։

Հեռուստաաստղն Instagram-յան էջում հրապարակել է երկրպագուի հետ նամակագրության մի մասը։ Երիտասարդն աստղին իսկապես անվայել առաջարկ է արել։ Նա Դանա Բորիսովային առաջարկել է իր հետ մի քանի գիշեր անցկացնել։ Տղամարդը դրա դիմաց հաղորդավարուհուն գումարային վարձատրություն է խոստացել։

«Կվճարեմ բիզնես դասի տոմսերի, լավագույն հյուրանոցի եւ եւս 300 հազար ռուբլի ձեզ հետ գիշերվա համար։ Հետո միասին կարող ենք չարթերով Մոսկվա վերադառնալ»,- գրել է «աշխատատուն»։

Դանա Բորիսովան անկեղծորեն ծիծաղել է նրա վրա, որ «արկածներից հետո» ստիպված կլինեն վերադառնալ ոչ բիզնես դասով։ Հեռուստահաղորդավարուհին կենտրոնացած է կարիերայի ու դստեր՝ Պոլինայի դաստիարակության վրա։ Վերջերս մայր ու դուստր հաշտվել են երկարատեւ վեճից հետո, որն էլ թմրամիջոցներից կախվածությանը վերադառնալու մասին լուրերի պատճառ էր դարձել։

«Գրվածքս ուղարկել են սրբագրության, շապիկը հաստատել են։ Ես ու դուստրս հաշտվել ենք, փառք Աստծո։ Հիմա ես ձգտում եմ ավելի շատ ժամանակ անցկացնել նրա հետ»,- միկրոբլոգում գրել է աստղը։

Աղբյուրը՝ Instagram, 5-tv.ru



© NEWS.am STYLE