Կենդանակերպի 2 ամենաչար նշանները

21:12   25 հունվարի, 2020

Խոյ

Խոյին կառավարում է էներգետիկ եւ իմպուլսիվ Մարսը։ Խոյը լավ տրամադրության դեպքում հիանալի ընկեր է։ Նրա հետ չեք ձանձրանա, նա ծույլ չէ եւ պատրաստ է օգնել։ Սակայն եթե դուք Խոյին վատ տրամադրության պահին եք բռնացրել, եթե դուք բարկացրել եք նրան, ապա Խոյը հրե փոթորիկ կթափի ձեր գլխին։ Քանի որ նրա տարերքը կրակն է։ Խոյերը պոռթկուն եւ համառ են, նրանց հետ դժվար է բան պայմանավորվել, քանի որ նրանք միշտ չէ, որ լսում են զրուցակցի տրամաբանական փաստարկները։ Այս նշանի տղամարդիկ հաճախ են մտածում, որ որոշ հարցեր կարելի է լուծել միայն բռունցքներով։

Կարիճ

Կենդանակերպի այս նշանը Մարսի հովանու ներքո է։ Կարիճը սովորական վիճակում հանգիստ է եւ բարեհամբույր։ Ինչ–որ մեկը կարող է նրանց միամիտ համարել։ Բայց բոլորին չէ հայտնի, որ հանդարտության դիմակի տակ հույզերի իսկական փոթորիկ է թաքնված։  Ջրի տարերքին պատկանելը մատնանշում է, որ նա զգայուն էություն ունի։

Ի դեպ, Կարիճը հազվադեպ է ցուցադրում իր զգացմունքները՝ նախընտրելով դրանք իր ներսում պահել։ Սակայն, եթե նրա համբերությունը չարաշահեք, ապա ձեզ վրա կթափվի կործանիչ ուժի զայրույթը։ Նման պահերին Կարիճը շատ չար է լինում եւ անգամ դաժան։ Միայն հոգին ստոր կրքերից եւ անարժան հույզերից մաքրելով՝ նրանք կարող են բացվել բարու, խաղաղության եւ սիրո համար։ Այդ ուղին ստիպված է անցնել յուրաքանչյուր Կարիճ։ Եվ երբեմն թվում է, որ կյանքը նման է հավերժական պայքարի։ Եվ առաջին հերթին այստեղ կարեւորը սեփական անձի նկատմամբ հաղթանակն է։

Աղբյուրը՝  MyJane.ru



© NEWS.am STYLE