«Մակաբույծները»` ԱՄՆ կինոդերասանների Գիլդիայի մրցանակաբաշխության գլխավոր դափնեկիր

10:08   20 հունվարի, 2020

Հայտնի են ԱՄՆ կինոդերասանների Գիլդիայի մրցանակաբաշխության (Screen Actors Guild Awards) 2020թ.-ի մրցանակակիրները։

Кадр из фильма Паразиты

Հարավկորեացի ռեժիսո Պոն Չժուն Հոյի «Մակաբույծները» ֆիլմը հաղթել է SAG մրցանակաբաշխության գլխավոր անվանակարգում՝ «Լավագույն դերասական կազմ խաղային կինոյում»։ Մրցանակի համար պայքարում էին նաեւ Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում», Մարտին Սկորսեզեի «Իռլանդացին», Ջեյ Ռոուչի «Սկանդալ» եւ Թայկա Վայտիտիի «Ջոջո նապաստակը» ժապավենները, գրում է «Կոմերսանտը»։

«Ջոկեր» ֆիլմում դերակատարման համար լավագույն դերասան մրցանակին  արժանացել է Խոակին Ֆենիքսը, երկրորդ պլանի լավագուն դերասան մրցանակին՝ «Մի անգամ Հոլվուդում» ֆիլմում խաղացած Բրեդ Փիթը։ Ռենե Զելվեգերը «Ջուդի» ֆիլմում դերատարման համար լավագույն դերասանուհի է ճանաչվել, երկրորդ պլանի լավագույն դերասանուհի մրցանակը բաժին է ընկել Լորա Դերնին, որը նկարահնավել է «Ամուսնական պատմություն» ժապավենում։

Լուսանկարները՝ Getty Images



© NEWS.am STYLE