Մայր ու դուստր. Սիլվա Հակոբյանի ջերմ լուսանկարը

10:41   20 հունվարի, 2020

Երգչուհի Սիլվա Հակոբյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում Սիլվան պատկերված է դստեր՝ Միլայի հետ։ Երիտասարդ մայրիկը ջերմ գրկել է փոքրիկին։ Նա եւ դուստրը ջերմ  ժպտում են։ «Մենք մաղթում ենք ձեզ բարի գիշեր»,- սեւ-սպիտակ լուսանկարը մակագրել է Սիլվա Հակոբյանը։

Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին Գեղարդում։ Երգչուհին ձմեռային կերպարում էր. նա սեւ, երկար բաճկոն էր ընտրել, մոխրագույն գլխարկ։



© NEWS.am STYLE