«Շատ գեղեցիկ». Լուսինե Թովմասյանի լուսանկարը

11:51   20 հունվարի, 2020

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանը կիսվել է լուսանկարով, որն արվել է Ծաղկաձորում։

Instagram-յան էջում հրապարակված կադրերն արվել են Ծաղկաձորում։ Լուսինեն ձմեռային կերպարում է։ Գեղեցկուհին լուսանկար է հրապարակել նաեւ ամուսնու ու դստեր հետ, որը հետեւյալ կերպ է մեկնաբանել. «Սա կոչվում է ընտանեկան սպորտ»։ Հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ անել նրան. «Շատ գեղեցիկ եք»։

Ավելի վաղ հրապարակված կադրում Լուսինեն պատկերված էր մայրիկի ու իր երեխաների՝ դստեր՝ Արիանայի եւ որդու՝ Ալեքի հետ։ Կադրն արված էր տոնածառի ֆոնին։ «Իմ ամենա-ամենա Մամա, ծնունդդ շնորհավոր։ Միշտ լինես այ սենց մեր կողքին։ Քեզ անսահման սիրում եմ Մամուլիկս», - հրապարակմանը կից գրել էր գեղեցկուհին։



© NEWS.am STYLE