Վառ շրթներկ. Անժելա Սարգսյանի հմայիչ կերպարը

12:15   20 հունվարի, 2020

Դերասանուհի Անժելա Սարգսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում Անժելա Սարգսյանը սպիտակ վերնաշապիկ է կրում։ Նա արձակել է մազերը եւ նախապատվություն տվել վառ շպարին՝ ընդգծելով շուրթերը։ Լուսանկարը մեկնաբանված չէ։

Ավելի վաղ դերասանուհին ներկայացրել էր իր ոճային փոփոխությունը։ Նա նոր՝ ավելի կարճ սանրվածքով էր, իսկ մեկնաբանություններում գրել էր. «Սիրահարված եմ նոր սանրվածքիս»։



© NEWS.am STYLE