«Ցուրտ է». Դիանա Գրիգորյանի վառ կերպարը

14:13   20 հունվարի, 2020

Սցենարիստ, հաղորդավարուհի Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ձմեռային կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում Դիանան վառ կերպարում է։ Նա կարմիր բաճկոն է կրում, որը համադրել է մոխրագույն գլխարկի հետ։ Սցենարիստը նախապատվություն է տվել արտահայտիչ շպարին՝ ընդգծելով աչքերն ու շուրթերը։ «Ցուրտ է»,- հրապարակումը մակագրել է նա։

Ավելի վաղ Դիանան ներկայացել էր հնդկուհու կերպարում։ Նա կրում էր հնդկական նարնջագույն հանդերձանք։ Դիանան վառ ու գեղեցիկ շպարով էր, վարսերը հավաքված էիկն։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները։



© NEWS.am STYLE