«Շքեղ». Լիա Զախարյանն՝ էլեգանտ կերպարում

21:41   20 հունվարի, 2020

Երիտասարդ դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր էլեգանտ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին սեւ զգեստ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքն ու բաց է ուսի հատվածում։ Լիան նախապատվություն է տվել պարզ սանրվածքին եւ մեղմ շպարով է, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ գրել Լիային. «Շքեղ», «սիրունիկ»։

Օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին վանդակավոր պրինտով տոպ-վերնաշապիկ, բաց շագանակագույն երանգի երկարափեշ կիսաշրջազգեստ էր կրում։ Դերասանուհին հավաքել էր մազերը, նուրբ դիմահարդարմամբ էր։ Կերպարն ամբողջացնում էին ճերմակ երկարաճիտները։ Հրապարակմանը կից դերասանուհին մեկնաբանություն չէր թողել։

Լուսանկարները՝ @arapoghosyan.photo



© NEWS.am STYLE