«Ավելի լավ դիմահարդար, քան ներքին խաղաղությունն է, չկա». Էլեն Ասատրյան

22:42   20 հունվարի, 2020

Երիտասարդ դերասանուհի Էլեն Աասատրյանը նոր լուսանկար է հրապարակել, որում նուրբ կերպարում է։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Էլենը դեղին զգեստ է կրում։ Նա արձակել է մազերը եւ արտահայտիչ շպարով է։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ մատանիներ։ «Ավելի լավ դիմահարդար, քան ներքին խաղաղությունն է, չկա: Ամենակարեւոր դեղորայքը քնքուշ սերն է ու հոգատարությունը»,- գրել է նա: 

Ավելի վաղ հրապարակած լուսանկարում դերասանուհին արծաթափայլ բլուզ էր կրում։ Նա արտահայտիչ շպար էր ընտրել՝ ընդգծելով աչքերն ու շուրթերը։ Որպես աքսեսուար՝ Էլենը վառ գույնի գլխարկ էր ընտրել։ «Ինձ վրա շպրտված քարերից, ես կառուցեցի իմ տան պատերը», - հրապարակմանը կից գրել էր Էլենը։

Գլխավոր լուսանկարը՝ @arginephoto



© NEWS.am STYLE