Արմեն Ջիգարխանյանի ընկերը մանրամասներ է հայտնել դերասանի վիճակի մասին

10:15   21 հունվարի, 2020

Ռուսաստանի ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի մտերիմ ընկերոջ՝ Արթուր Սողոմոնյանի խոսքով՝ այս պահին նրա ինքնազգացողությունն էականորեն լավացել է։ «Իրեն նորմալ է զգում, ամեն ինչ կարգին է։ Լավ վիճակում է, լավ տրամադրություն ունի։ Հիմա ավելի շատ տանն է, քանի որ նրա համար դժվար է թատրոն գնալ, բայց նրանց հետ մշտապես կապի մեջ է»,- «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Սողոմոնյանը։

2017թ.ին Ջիգարխանյանը մեծ սթրես է ապրել երիտասարդ կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի պատճառով։ Դերասանը նույնիսկ հայտարարել է, որ ժամանակին սիրելի կինը իրեն չափից շատ ցավ է պատճառել։ Որոշ ժամանակ անց վիրավորված ամուսինը դիմել է ամուսնալուծության համար։ Այդ ժամանակվանից ի վեր տարեց արտիստը մշտապես բողոքում է վատ ինքնազգացողությունից։

Ամուսինների միջեւ սկանդալային դատական վեճերից հետո Ջիգարխանյանի գործընկերներն ու ընկերները լրջորեն անհանգստացել են մեկ այլ տարեց ամուսնու՝ Եվգենի Պետրոսյանի ճակատագրով։ «Смехопанорама» հաղորդման վարողը բոլորովին վերջերս ամուսնացել է երիտասարդ օգնականի հետ, որն, ըստ տեղեկությունների, դարձել է հումորիստի ու Ելենա Ստեպանենկոյի բաժանման պատճառը։

Լուսանկարները՝ Դմիտրի Սերեբրյակով/«ՏԱՍՍ», «Կոմսոմոլսկայա պրավդա»/Վլադիմիր Վելենգուրին



© NEWS.am STYLE