Լիլիթ Բասյանը՝ մեղմ կերպարում

10:41   21 հունվարի, 2020

Սննդաբան Լիլիթ Բասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում Լիլիթը պատկերված է ավտոմեքենայում։ Նա բաց գույնի բաճկոն է կրում, արձակել է մազերն ու նուրբ շպարով է։ Լուսանկարը մեկնաբանված չէ։

Օրեր առաջ հրապարակված կադրերում Լիլիթը սեւ գույնի հանգուստ էր կրում, նա գեղեցիկ շպարով էր, արձակված վարսերով։ «Պետք է միշտ ներդաշնակ լինես ինքդ քո հետ։ Ամեն օր նպատակներ դնես քո առաջ եւ գնաս դեպի դրանք։ Մի փորձեք փոխել մարդկանց, փոխեք ձեր վերաբերմունքը նրանց հանդեպ։ Մի գնացեք հեշտ ճանապարհով, ընտրեք ամենաբարդ եւ երկար ուղին։ Եվ հիշեք, ձգտեք լինել ոչ թե ուղղակի հաջողակ, այլ արժանի մարդ»,- հրապարակումը մակագրել էր նա։



© NEWS.am STYLE