Մկրտիչ Արզումանյանը՝ ռուսական «Գոշայի» դերում. «Супер» հեռուստաալիքի եթերում կատակերգական սերիալ է սկսվում (վիդեո)

12:12   21 հունվարի, 2020

«Супер» հեռուստաալիքի եթերում նոր կատակերգական սերիալ կթողարկվի՝ «Գոշա»։ Հեղինակները դրա մասին հայտարարում են՝ այն նկարագրելով որպես ռուս Միստեր Բինի արկածները ժամանակակից Ռուսաստանում։ Ըստ սյուժեի՝ 2 մետր հասակ ունեցող, ոչ ճարպիկ տղամարդն անընդհատ զվարճալի իրավիճակներում ու անհարմար հանգամանքներում է հայտնվում։ Նրան օգնում են հնարամտությունն ու հին թղթապանակը, որում կարելի է գտնել ամեն ինչ՝ երշիկով բուտերբրոդից մինչեւ ակվարիումում ոսկե ձկնիկ։ Գլխավոր հերոսին մարմնավորում է հայ կատակերգու Մկրտիչ Արզումանյանը։

«Սյուժեի կենտրոնում բարեհոգի, պարզ Գոշայի պատմությունն է, որն արդեն 30 տարի է՝ ապրում է նույն կարգացուցակով։ Նա վախենում է դուրս գալ տանից, քանի որ յուրաքանչյուր անգամ զվարճալի իրավիճակում է հայտնում։ Գոշան ծիծաղելի ակնոց է կրում, նրա յուրաքնաչյուր օր անցնում է հին հեռուստացույց դիտելով։ Ընդ որում, նա երազանք ունի՝ ընտանիք ստեղծել աղջկա հետ, որին սիրահարված է խենթորեն...»,- գրում է «Вокруг.тв»-ն։

Հեղինակները հայտնում են մեծ քաղաքում մեծ երեխայի կյանքի՝ լուսավոր, բարի, ծիծաղելի եւ տեղ-տեղ տխուր պատմության մասին։ Գլխավոր հերոս Գոշան այն մարդկանցից է, որոնք տարքին համապատասխան տեսք չունեն, պարզ է մի բան. նա ուժերի ծաղկման փուլում է։



© NEWS.am STYLE