«Սքանչելի». Աննա Դովլաթյանի երեկոյան կերպարը

13:47   21 հունվարի, 2020

Դերասանուհի Աննա Դովլաթյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Աննան սպիտակ հագուստ է կրում։ Նա նախապատվություն է տվել թափանցիկ բարձրակրունկներին։ Կերպարն ամբողջացնում են գեղեցիկ սանրվածքն ու շպարը, ինչպես նաեւ ականջօղերը։ «Սքանչելի»,- հրապարակումը մեկնաբանել է հետեւորդներից մեկը։

Ավելի վաղ Աննան ներկայացրել էր նոր սանրվածքը։ Դերասանուհին այս անգամ նախապատվություն է տվել ավելի մուգ գույնի։ Նա կադրում ջինսե տաբատ էր կրում եւ սպիտակ վերնաշապիկ։ Հետեւորդները շտապել էին քննարկել նոր սանրվածքն ու հաճոյախոսություններ անել Աննային։ «Նրբիկ», «գեղեցիկ աղջիկ»,- գրել էին նրանք։



© NEWS.am STYLE