Շողեր Թովմասյանը՝ սպորտային կերպարում

12:49   21 հունվարի, 2020

Շոումեն Գրիշա Աղախանյանի կինը՝ երիտասարդ դերասանուհի Շողեր Թովմասյանը, կիսվել է նոր լուսանկարով։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում դերասանուհին սպորտային կերպարում է։ Նա սեւ տաբատ է կրում եւ բլուզ, որոնք համադրել է գլխարկի հետ։ Շողերն արձակել է երկար մազերը, արտահայտիչ շպար ընտրել։ Լուսանկարը մեկնաբանված չէ։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երիտասարդ դերասանուհին սեւ հագուստ էր կրում՝ կիսատաբատ, կիսաթափանցիկ շապիկ, պիջակ։ Կերպարն ամբողջացնում էր ոսկեգույն երկարատիճների, ակնոցի եւ փոքրիկ պայուսակի համադրությունը։



© NEWS.am STYLE