Էլեն Դեջեներեսը հիացել է hայաստանցի տղայով, որը փրկել է իր իսկ կյանքը (վիդեո)

13:12   21 հունվարի, 2020

Ամերիկացի հայտնի հեռուստահաղորդավարուհի Էլեն Դեջեներեսը տեսանյութ է հրապարակել, որում պատկերված է՝ ինչպես է տղան հրաշքով փրկում է իր կյանքը։ Հեռուստահաղորդավարուհին կարծել է, թե տեսագրություն արվել է Ռուսաստանում, սակայն նրա հետեւորդները պարզաբանել են, որ տեսանյութում պատկերված տղան Հայաստանի Կոտայքի մարզից է։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Ellen DeGeneres (@theellenshow)

Ըստ ամենայնի՝ երիտասարդը մեքենան էր նորոգում, երբ կառավարումը կորցրած ավտոմենքենան արագությամբ շարժվել է նրա կողմը։ Սակայն նա չի կորցրել իրեն եւ թռել է իր վրա շարժվող ավտոմեքենայի շարժիչի ծածկոցի վրա։

Մեկ օրից պակաս ժամանակահատվածում տեսանյութը դիտել է ավելի քան 6 մլն մարդ։



© NEWS.am STYLE